Երգչուհի Դիանա Գուրցկայայի պնդմամբ՝ իր ազգանվակցի սպանությունը Մոսկվայում տեղի է ունեցել ազգային հողի վրա: Երգչուհին, որն ինքն էլ Աբխազիայի փախստական է, իր վրդովմունքն է հայտնել 19-ամյա Էդուարդ Գուրցկայայի սպանության կապակցությամբ: Նա հայտարարել է, թե մարդասպանը պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ, գրում է «Ինտերֆաքսը»:

«Տեղի ունեցածը չի կարող այլ զգացմունք առաջացնել, բացի վրդովմունքից: Մեր ոստիկանությունը, որ պետք է մեզ պաշտպանի, մարդկանց է սպանում: Ելնելով դրանից, կարծում եմ, որ այդ ամենը ազգային հողի վրա է կատարվել»,- նկատել է Գուրցկայան:

Նրա խոսքով, երկու ամիս առաջ նամակով դիմել է ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւին, որտեղ նշել է ոստիկանության աշխատակիցների կողմից ազգայնականության դրսեւորումների մասին:

Աբխազիայից փախստական Էդուարդ Գուրցկայային նոյեմբերի 23-ին Մոսկվայում ծեծելով սպանել էին ոստիկանության աշխատակիցները: Բոլոր երեք ոստիկանները ձերբակալել էին, բայց երկուսին հետո բաց էին թողել: Միակ կասկածյալին՝ Անվար Իբրահիմովին, այսօր մեղադրանք են ներկայացնելու: Սպանվածի դին Վրաստան տեղափոխելու բոլոր ծախսերն իր վրա է վերցրել Վրաստանի փախստականների եւ վերաբնակեցման հարցերի նախարարությունը: