Արգենտինան դուրս է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ)։ Այս մասին հայտարարել է Արգենտինայի արտաքին գործերի նախարար Պաբլո Կիրնոն։
«Մենք շարունակում ենք խթանել միջազգային համագործակցությունը՝ լիովին պահպանելով առողջապահության ոլորտի քաղաքականությանը վերաբերող հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու մեր կարողությունը», - նշել է նա։
Ավելի վաղ նմանատիպ որոշում էր կայացրել նաև ԱՄՆ-ն՝ կազմակերպությունում թողնելով 260 միլիոն դոլարի պարտք։





























