Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում ավիադիսպեչերների գործադուլի հետեւանքով հետաձգվել է 270 ավիաչվերթ:
Գործադոլը շարունակվում է արդեն երկու օր եւ կտեւի տեղական ժամանակով 08:00-ից մինչեւ 22:00-ն (երեւանյան ժամանակով 11:00-ից մինչեւ 01:00-ն):
Միջին հաշվով, Ֆրանկֆուրտը սպասարկում է օրական մոտ 1250 չվերթ:
Ավիադիսպեչերները պահանջում են աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքային պայմանների բարելավում, գրում է Lenta.ru–ն` վկայակոչելով Spiegel հրատարակչությունը:




























