ԱՄՆ-ում Բողոքարկիչ դատարանը չեղյալ է հայտարարել  ռուս ծրագրավորող Սերգեյ Ալեյնիկովի դատավճիռը, որն 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել Goldman Sachs բանկի առեւտրային գաղտնիքների գողացման համար: Այժմ նա ազատ է արձակվել:

Դատարանը նաեւ որոշում է ընդունել ծրագրավորողի վերականգնման մասին, հայտնում է Reuters-ը:

Սերգեյ Ալեյնիկովը ծրագրավորող է աշխատել Goldman Sachs բանկում երկու տարի մինչեւ 2009 թվականի հունիսը, որից հետո հրավերով տեղափոխվել է Teza Technologies ընկերություն: Մեկ ամիս անց նա ձերբակալվել էր Նյուարքի օդանավակայանում բանկի առեւտրային գաղտնիքների գողանալու մեղադրանքով, որտեղ նախկինում աշխատել էր: 

2010 թվականի դեկտեմբերին նա դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման եւ անցյալ տարվա մայիսից իր պատիժն էր կրում բանտում: Ինքը` Ս. Ալեյնիկովն իր մեղքը չի ճանաչել եւ իր դեմ հարուցված մեղադրանքները սուտ է անվանել, գրում է rbc-ն: