Հայաստանում փետրվարի 18-ի` ժամը 09.00-ի դրությամբ կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ:
Ինչպես NEWS.am–ին հայտնեցին Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը եւ Սելիմի լեռնանցքը: Սաստիկ բուքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Թալին-Մարալիկ եւ Արագած-Արթիկ ճանապարհահատվածները: Բուք է նաեւ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին: Կոտայքի մարզի եւ Ալավերդու տարածաշրջանի որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց:
Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, փետրվարի 18-ի ժամը 09.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` փակ է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը:




























