Ադրբեջանի մայրաքաղաքում, պետական հաստատություններից մեկի հանրակացարանում, որտեղ բնակվում են փախստականները, ուժեղ հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է «APA»-ն՝ վկայակոչելով հանրապետության ԱԻՆ-ը, հրդեհը բռնկվել է նոյեմբերի 25-ի առավոտյան:
Վառվել են 5-հարկանի շենքի 4-րդ հարկի միջանցքի դյուրավառ կոնստրուկցիաները՝ 120 քմ ընդհանուր մակերեսով եւ այդ հարկի 4 բնակարանների դռները: Վառվող շենքից դուրս են բերվել 60 հոգի, 6 հոգու փրկել են հրշեջները: Երկու տուժածներին տեղում օգնություն է ցուցաբերվել։ Իրականացվում են անվտանգության համապատասխան միջոցառումներ:
Այս պահին հրդեհը տեղայնացվել է:
Նախնական տվյալներով, հրդեհը բռնկվել է էլեկտրասարքերի կարճ միացման պատճառով:


























