Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին վիրահատել են Տոկիոյում: Ճապոնիայի կայսերական արքունիքի վարչությունը հայտնել է, որ միապետի սրտի վիրահատությունը բարեհաջող է անցել:
Վիրահատությունը կատարվել է Տոկիոյի համալսարանի հիվանդանոցում, որտեղ կայսրը տեղափոխվել էր փետրվարի 17-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-12-ը կայսրը բուժզննում էր անցել, որի ընթացքում հայտնաբերվել էր սրտին արյան մատակարարման խնդիր: Հենց այդ ժամանակ էլ որոշում էր կայացվել վիրահատության կատարելու մասին:




























