Բաքվում գազանաբար սպանվել է Ադրբեջանում ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագրի ներկայացուցչության ղեկավար Ֆաուդ Հուսեյնովի մայրը:
Ադրբեջանի ՆԳՆ կայքի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հուսեյնովի մայրը` Էլմիրա Հուսեյնովան սպանվել է սեփական բնակարանում: Նրան դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել, որից հետո խոհանոցը հրդեհել են ու հեռացել:




























