Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի հասել հասունության, կառուցվածքային եւ քաղաքական կոնսենսուսի այնպիսի մակարդակի, որ իր առջեւ խնդիրներ դնի եւ լուծի այնպես, ինչպես, օրինակ, ՆԱՏՕ-ն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցՌազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Արչիլ Գեգեշիձեն: Փորձագետի խոսքերով, ՀԱՊԿ-ն, որպես կառույց, իհարկե, գոյություն ունի՝ իր ատրիբուտներով ու կառույցներով, սակայն խոսել նրա մասին, որպես ՆԱՏՕ-ի հակակշռի, մեղմ ասած, անլուրջ է:
Խոսելով կազմակերպության անդամներից մեկի հանդեպ իրական սպառնալիքի դեպքում իրական պաշտպանություն ապահովելու ՀԱՊԿ-ի հնարավորությունների մասին՝ Գեգեշիձեն նկատեց, որ եթե իրերը կոչենք իրենց անուններով, պետք է գուշակել կպաշտպանի՞ արդյոք Ռուսաստանը վտանգի մեջ գտնվող երկրին, «քանի որ այդ կազմակերպոթւյունում չկա պաշտպանելու ունակ այլ մեկը»:
Գեգեշիեձն կարծում է, որ այդ երկիրը պարտադիր չէ, որ պաշտպանի որեւէ մեկին, քանի որ նա ունի իր գերակայությունները, իր հարաբերությունները, անգամ ՀԱՊԿ-ից դուրս, եւ իր շահերը մի կողմ չի դնի:
Նա նկատեց, որ անգամ ՆԱՏՕ-ում այդ հարցում լիարժեք համաձայնություն չկա, «որեւէ երաշխիք չկա, որ այդ հոդվածը կիրագործվի»: ՀԱՊԿ-ի դեպքում պետք է միայն հուսալ, որ Ռուսաստանը չի շարժվի իր ազգային շահերով, այլ կազմակերպության հռչակագրով եւ սկզբունքներով:
«ՀԱՊԿ չկայացածության մասին վկայում այն փաստը, որ չկա արժեքների, կազմակերպության անդամների արտաքին քաղաքական կողմնորոշիչների լիարժեք համընկնում, իսկ անդամ-երկրների անվտանգության երաշխիքները կախված են օդում»,- հավելեց Գեգեշիձեն:




























