Ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե չի ճանաչում այն կնոջը, որը նախօրեին մոտեցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ներկայացել, թե Սուջյանի հորաքույրն է։
«Անկեղծ ասած՝ ես չեմ ճանաչում այդ տիկնոջը։ Եվ մի կարևոր հստակեցում՝ իմ անունից ոչ մեկ որևէ հարց թող չփորձի լուծել»,-գրել է Սուջյանը։
Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանի՝ փողոցներում շրջելու ընթացքում նրան մոտենում է մի կին, ներկայանում որպես Բաքվի գերությունից վերադարձած Գ. Սուջյանի հորաքույր, շնորհակալություն հայտնում նրան ու պատմում, որ տան խնդիր ունեն։





























