Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» եւ Ալեքսանդր Փեյնի «Ժառանգները» ֆիլմերը լուրջ հայտ են ներկայացրել Օսկար մրցանակի համար` փետրվարի 19-ին ստանալով սցենարիստների ամերիկյան գիլդիայի մրցանակը:

«Կեսգիշերը Փարիզում» ռոմանտիկ կատակերգությունը հաղթել է ամենահեղինակավոր անվանակարգում` «օրեգինալ սցենար»:
«Ժառանգները» դրաման ուժեղագույնն է ճանաչվել «ադապտացված սցենար» անվանակարգում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: