Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան վերակառուցում են իրենց մատակարարման շղթաները Հորմուզի նեղուցի փակման պատճառով, հաղորդում է Food Business Middle East & Africa-ն։

Սաուդյան Արաբիայի նավահանգստային վարչությունը (Mawani) և Gulftainer լոգիստիկ ընկերությունը հայտարարել են բազմամոդալ միջանցքի գործարկման մասին, որը Արաբական Միացյալ Էմիրությունները Խոր Ֆաքանի բեռնարկղային տերմինալը կապում է Սաուդյան Արաբիայի Դամմամ քաղաքի հետ՝ օգտագործելով ծովային և ցամաքային տրանսպորտ՝ «բեռնափոխադրման արդյունավետությունը բարելավելու և տարանցման ժամանակը կրճատելու» համար։

Նախագիծը ենթադրում է երկու երկրների նավահանգիստների ինտեգրում, դրանց թվում՝ Հորմուզի նեղուցից դուրս գտնվող Խոր Ֆաքանի տերմինալը, Շարժայի Սաջա նավահանգիստը և ներքին լոգիստիկ կենտրոնները, հաղորդում է Ագրոէքսպորտը։ Անհրաժեշտ ներմուծվող ապրանքները, դրանց թվում՝ թարմ, սառեցված և փաթեթավորված սննդամթերքը, կկարողանան մուտք գործել Սաուդյան Արաբիա և Պարսից ծոցի այլ շուկաներ՝ առանց ուշացումների կամ անվտանգության ռիսկերի։