Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել և մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների և Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի շարունակվող ռազմական ագրեսիայի հետևանքների վերաբերյալ։ Հեռախոսազրույցի մասին հայտնել են Իրանի արտաքին գործերի նախարարությունից։
Թուրքիայի ԱԳՆ-ն ևս հաստատել է հեռախոսազրույցը թուրքական լրատվամիջոցներին։
Ավելի վաղ Թուրքիան հայտնել էր, որ «ենթադրաբար Իրանից արձակված» հրթիռ է խոցել:





























