Թուրքիայի ոսկու և արտարժույթի պահուստները նվազել են 8 միլիարդ դոլարով, ինչը բացասաբար է անդրադարձել թանկարժեք մետաղի գների վրա, հաղորդում է Bloomberg-ը։
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայի կենտրոնական բանկը վաճառել է մոտ 60 տոննա ոսկի՝ ավելի քան 8 միլիարդ դոլար արժողությամբ, ինչը մեծացրել է ճնշումը թանկարժեք մետաղի գների վրա։
Մարտի 13-ին Թուրքիայի ոսկու և արտարժույթի պահուստները նվազել են 6 տոննայով, իսկ մարտի 20-ին՝ ևս 52,4 տոննայով։ Դա վկայում է պահուստների կտրուկ անկման մասին։ Ոսկու մի մասը վաճառվել է ուղղակիորեն, մինչդեռ մեծ մասն օգտագործվել է արտարժույթի պահուստները կամ լիրան սվոփային համաձայնագրերի միջոցով ապահովելու համար, հայտնելեն իրավիճակին ծանոթ աղբյուրները։




























