Չնայած պատերազմին և պատժամիջոցներին՝ Իրանը պահպանում է օրական 2,4-2,8 միլիոն բարել նավթի արտահանումը՝ ստանալով երկու անգամ ավելի եկամուտ, քան պատերազմից առաջ, այն դեպքում, երբ Պարսից ծոցի երկրները կրճատում են արդյունահանումը, գրում է The Economist-ը։
Չինաստանը Իրանի նավթի հիմնական գնորդն է, և այդ հանգամանքն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին օգնում է շահույթ ստանալ իրանական նավթի վաճառքից։
Կես դար շարունակ Մերձավոր Արևելքի միապետությունները դիրքավորվել են որպես էժան նավթի հուսալի մատակարարներ։ Պարսից ծոցում երրորդ պատերազմը, որն արդեն թևակոխում է հինգերորդ շաբաթը, կոտրել է այս կերպարը։ Հորմուզի նեղուցի հիմնականում փակ լինելու պատճառով աշխարհի նավթի 15%-ը չեն կարողանում հասցնել սպառողներին։
Իրանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր Պարսից ծոցի բոլոր երկրները կրճատել են նավթի արդյունահանումը և արտահանման եկամուտները կտրուկ նվազել են։





























