«Գլուխար» եւ «Ինտերններ» սերիալի դերասան Անատոլի Օտրադնովը, ում հունվարի վերջին մահացած էին գտել Մերձմոսկովյանում, մահացել է ալկոհոլային թունավորումից: Նման արդյունքներ են ստացվել դատաբժշկական փորձաքննությունը:

Հիշեցնենք, որ Անատոլի Օտրադնովը հունվարի 29-ին տանից դուրս էր եկել եւ չէր վերադարձել: Դրանից երեք օր անց նրա դին գտել էին մերձմոսկովյան Միտիշներում եւ տեղափոխել դիահերձարանում:

Նրա մոտ փաստաթղթեր չէին եղել, ուստի նրան սկզբում անհետ կորած էին ճանաչել, բայց դիահերձարանի աշխատակիցները ճանաչել էին դերասանին, իսկ որոշ ժամանակ անց ուզբեկ ներգաղթյալները ոստիկանություն էին ներկայացրել Օտրադնովի անձնագիրն ու բջջայինը: