Հունվարին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հունվարի համեմատ կազմել է 4.4 %: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը` հիմնվելով շտապ հավաքագրված տվյալների վրա:

Նշենք, որ նախորդ տարվա հունվարին Հայաստանի տնտեսական ակտիվությունը կազմել է 6.1 %, իսկ տարին փակել ենք 5.9 %-ով:

Հատկանշական է, որ 2011 թ. հունվարին տնտեսական ակտիվության հիմնական շարժիչ ուժը եղել է արդյունաբերությունը, որի աճը 21 % է: Շինարարությունը, գյուղատնտեսությունը եւ առեւտուրը արձանագրել են չնչին աճ (0.1-0.5 %-ի շրջանակներում), իսկ ծառայությունների աճը 6.7 % է: 

Էլեկտրաէներգիայի արտադրությունը 2011 թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ կազմել է 764.2 մլն կՎտ/ժամ, աճը 6.7 % է:

Արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 346 մլն դոլար, աճը 2010 թ. հունվարի համեմատ 5.3 % է: Ընդ որում` արտաքին առեւտրաշրջանառության աճը տեղի է ունեցել բացառապես ներմուծման հաշվին: Ներմուծումը կազմել է 274.4 մլն դոլար, արտահանումը` 71.5 մլն դոլար: