Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում 2012 թ. հունվարին կազմել է 113 հազ. դրամ (մոտ 291 դոլար): Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նախորդ տարվա հունվարի համեմատ միջին աշխատավարձի չափն ավելացել է 7.4 տոկոսով, իսկ գնաճը եղել է 4.8 տոկոս: Այսպիոսով` եկամուտների աճը գերազանցել է գնաճին:

Միջին աշխատավարձը առավել բարձր տեմպով աճել է պետական սեկտորում` 9.9 տոկոս, հասնելով 92.7 հազ. դրամի: Մասնավոր սեկտորում միջին աշխատավարձը 137 հազ. դրամ է, աճը նախորդ տարվա հունվարի համեմատ` 4.8 տոկոս:

Նշենք, որ 2011 թ. դեկտեմբերին միջին աշխատավարձը 144.3 հազար դրամ էր, պայմանավորված հիմնականում տարեւերջյան պարգեւատրումներով: