Հանրապետության տարածքում, փետրվարի 21-ին եղանակ կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով. սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քամին կլինի հյուսիսարեւմտյան 1-5 մ/վրկ, լեռներում եւ լեռնանցքներում սպասվում է գետնաբուք, ճանապարհներին մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով:
Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ. ցերեկը 2-4 աստիճան տաքություն, իսկ գիշերը` մինչեւ 12-14 աստիճան ցուրտ: Մթնոլորտային ճնշումը նորմայից ցածր կլինի:



























