ԵՊՀ Երիտասարդ համալսարանականների միավորումն այսօր` փետրվարի 20-ին, երթ է կազամակեպել դեպի Եռաբլուր` «Պահանջում ենք մարդասպանին չհերոսացնել» խորագրով: Այն նվիրված է ադրբեջանցի սպայի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությանը:
ՀԿ նախագահ Գեւորգ Մելքոնյանի խոսքով, հայ սպայի սպանությունը արդյունք էր Ադրբեջանում սկիզբ առած եւ մինչեւ օրս շարունակվող միլիտալիզմի, ազգայնամոլության քաղաքականության: Գ. Մելքոնյանի կարծիքով, քանի դեռ Ադրբեջանում չի դադարել հակահայկական հիստերիան եւ Սարաֆովին հերոսացնելու սին փորձերը, ուրեմն Ադրբեջանի հետ կառուցողական հարաբերությունների մասին խոսելը դեռեւս շատ վաղ է:




























