Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում զգուշացրել է Հայաստանին երկաթուղային կոնցեսիայի վաճառքի դեպքում լուրջ հետևանքների մասին։
«Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի առաջարկվող վաճառքի արդյունքում հայկական երկաթուղին ոչ միայն կկորցնի ռուսական բեռները, այլև, ամենայն հավանականությամբ, կկորցնի իր հարաբերությունները «Ռուսական երկաթուղիների» հետ։ Հաշվի առնելով Կասպից ծովում նավագնացության մրցունակության վրա ազդող գործոնները, Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի Հայաստան և Թուրքիա և հակառակ ուղղությամբ զգալի բեռնափոխադրումներ կանցնեն Ռուսաստանի Դաշնությամբ։
Մենք պարզապես պետք է կարողանանք մի փոքր ավելի հեռու տեսնել և կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է երկարաժամկետ ներդրումներին, ինչպիսիք են նավահանգստային ենթակառուցվածքները և երկաթուղիները», - նշել է Ռուսաստանի փոխվարչապետը։




























