Հիփ-հոփ կատարող Տիմոտին եւ օպերային հայտնի երգչուհի Աիդա Գարիֆուլինան «Եվրատեսիլի» նախընտրական փուլին մասնակցելու համատեղ հայտ են ներկայացրել:
Տիմոտին եւ Աիդան «Եվրատեսիլի» ռուսաստանյան երկրպագուների դատին կհանձնեն փորձնական մի ստեղծագործություն, որտեղ ակադեմիական վոկալը միահյուսվում է հիփ-հոփին:
Տիմոտին բազմաթիվ մրցանակներ եւ պարգեւներ ունի, խոշոր միջմայրցամաքային համագործակցություններ եւ բազմաթիվ տարբեր ու սկզբունքային նախագծերում մասնակցություն: Աիդան երկրում ամենաերիտասարդ եւ խոստումնալից օպերային երգչուհիներից է:
Նա վերջերս է ավարտել հանրահայտ Հունգարական կոնսերվատորիան, սակայն արդեն հասցրել է հռչակ ձեռք բերել, որի մասին են վկայում համերգների եւ հեռուստաշոուների նրա բազմաթիվ հրավերները, գրում է NEWSmusic.ru-ը:
Տիմոտին հայտարարել է, որ շատերի մոտ «Եվրատեսիլին» մասնակցելու իր որոշումը զարմանք է առաջացրել, քանի որ նա արդեն հաջողակ է եւ հայտնի, սակայն իր համար մրցույթին մասնակցելու հիմնական նպատակը ռուսական երաժշտական բեմի մասին Եվրոպայի պատկերացումը փոխելն է:
Աիդան իր հերթին հայտարարել է, որ Տիմոտիի հետ զուգերգը երաժշտության մեջ հայտնություն է: «Մենք համատեղել ենք դասական օպերան եւ հիփ-հոփը` ցանկանալով այդպիսով ցույց տալ, որ երաժշտության մեջ սահմանափակումներ եւ սահմաններ չկան եւ չեն կարող լինել: Ամեն ինչ կախված է միայն երեւակայությունից եւ տաղանդից», - պատմել է նա:



























