Մարտի սկզբին Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերով հարվածները անմիջապես ազդել են Հյուսիս-Հարավ միջանցքով փոխադրումների վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի հարվածները անմիջապես ազդել են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով փոխադրումների վրա և վստահություն չեն ներշնչել Մեղրիի հատվածի վերականգնման մեջ ներդրումներ կատարել ցանկացող ներդրողների շրջանում», - նշել է նա։