ԱՄՆ բանակի շտաբի պետի պաշտոնակատար է նշանակվել գեներալ Քրսիթոֆեր Լանեւեն, տեղեկացրել է Fox News-ը՝ հղում կատարելով Պենտագոնի բարձրաստիճան աղբյուրին։
Նա այդ պաշտոնում փոխարինում է գեներալ Ռենդի Ջորջին, որին ռազմական նախարար Փիթ Հեգսեթը պաշտոնաթող է արել։
Լանեւեն զբաղեցրել է նախարար Հեգսեթի գլխավոր ռազմական օգնականի պաշտոնը՝ մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 2025թ․ հոկտեմբերին բանակի շտաբի պետի տեղակալ նշանակվելը։ Նա համարվում է Հեգսեթի վստահելի անձը, որը կարող է ուղղորդել ամերիկյան բանակի նոր ռազմավարական հայեցակարգը, նշել է հեռուստաալիքը։
2022-2023թթ․ գեներալը զբաղեցրել է 82-րդ օդադեսանտային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը։





























