Ռուսաստանը չի առևանգի Վլադիմիր Զելենսկուն, ինչպես ինչպես ԱՄՆ-ը վարվեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեպքում, հակառակ դեպքում կկորցնի իր նկատմամբ հարգանքը։ Դրա մասին հայտարարել է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, հաղորդում է ТАСС-ը։

«Դուք առաջարկո՞ւմ եք առևանգել Զելենսկուն։ Ինձ մի հրահրեք պատասխանել, թե պետք է ինչ-որ բան ճակենք, պետք է հենց հիմա ինչ-որ մեկին առևանգենք։ Դա մեր ոճը չէ։ Մենք աշխարհի՝ ինքն իրեն հարգող ​և աշխարհում հարգված երկիր ենք։ Եթե մենք նման կերպ վարվենք, կկորցնենք մեր նկատմամբ հարգանքը։ Երկրորդ, Միացյալ Նահանգները ոչ մի օգուտ չստացավ [Այաթոլլահ Ալի] Խամենեիի սպանությունից։ Սակայն այդ խարանը հավերժ կմնա պատմության մեջ»,- ասել է նա։