Ամառը սարերի հետևում չի, մինչդեռ վաղօրոք ամրագրումներ անելու փոխարեն մոսկվացիները դժվարանում են ընտրել արձակուրդն անցկացնելու վայրը, հաղորդում է մոսկովյան հայտնի MSK1.RU լրատվական պորտալը։ Որոշ ուղղություններ փակվել են, մյուսները դարձել են վտանգավոր, մի մասն էլ չափազանց թանկ է։ Այս պայմաններում մոսկվացիներն այժմ կարող են առանց վիզայի մեկնել Հայաստանում հանգստանալու։

«Այս ուղղությունն արագորեն ժողովրդականություն ձեռք է բերում ոչ միայն ռելոկանտների, այլև զբոսաշրջիկների շրջանում։ Հայաստանն իսկապես շատ բան ունի առաջարկելու՝ մայրաքաղաք Երևանը, Սևանա լիճը և արևոտ Դիլիջանը։ Մոսկվայից կան ուղիղ չվերթներ, ճանապարհորդության տևողությունը երեք ժամ է, իսկ արժեքը՝ 20 հազարից 40 հազար ռուբլի։

Շաբաթական բյուջեն կազմում է 120 հազարից 180 հազար ռուբլի, որը ներառում է ավիատոմսը, 3-աստղանի հյուրանոցում տեղավորումը և սնունդը։ Հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանն առավելապես էքսկուրսիոն հանգստավայր է», - գրում է պորտալը։