Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը կարող է երկար ժամանակ անփոփոխ մնալ, և Իրանը կարող է այն պահպանել տարիներ շարունակ, Press TV-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան։
«Իրանը կարող է այս իրավիճակը պահպանել երկար տարիներ»,- նշել է պաշտոնյան՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նավերի համար ռազմավարական կարևոր ջրային ուղու մուտքի փաստացի փակմանը։
«Տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաների և կայազորների մատակարարման համար օգտագործվող սարքավորումների մեծ մասը մատակարարվում է ծովով, և Իրանը այլևս չպետք է դա թույլ տա»,- ասել է նա։
Ըստ անվտանգության պաշտոնյայի՝ Իրանը կարծում է, որ եթե նեղուցում նավարկությունը կարգավորեր ավելի վաղ, թշնամու լոգիստիկ հնարավորությունները զգալիորեն կնվազեին։
«Այս պատճառով Իրանն այլևս նման լոգիստիկ գործողություններ թույլ չի տա»,- հավելել է նա։





























