Ռուսաստանը բեռնում է երկրորդ նավը՝ Կուբա նավթ տեղափոխելու համար։ Դրա մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, հաղորդում է ТАСС-ը:
«Կուբան լիակատար շրջափակման մեջ է. այն փակել են։ Ո՞վ է ուղարկել նավթի մատակարարումը։ Ռուսական նավը ճեղքել է շրջափակումը։ Այժմ երկրորդ նավն է բեռնվում։ Մենք կուբացիներին փորձանքի մեջ չենք թողնի»,- ասել է նա։




























