Ըստ վրաց-ադրբեջանական սահմանին թուրքական C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանման վերաբերյալ Անկարայի գլխավոր դատախազության պատրաստած դատաբժշկական եզրակացության, ինքնաթիռում արտաքին միջամտության կամ պայթուցիկ նյութերի հետքեր չեն հայտնաբերվել։ Դրա մասին թուրքական «Vatan» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի՝ Իսրայելի կողմից ինքնաթիռը խոցելու վերաբերյալ վիճահարույց հայտարարությունից մի քանի օր անց հայտնել են տեղական լրատվամիջոցները։

Անկարայի գլխավոր դատախազությունը շարունակում է C-130 ինքնաթիռի՝ Վրաստանում 2025 թվականի նոյեմբերի 11-ին տեղի ունեցած կործանման վերաբերյալ հետաքննությունը, որի հետևանքով զոհվել է 20 զինծառայող։

Նշվում է, որ երկկողմ համաձայնագրերի շրջանակում Վրաստանի հետ լիարժեք համագործակցությունն ապահովել է հանցանշանների անվտանգ առաքումը Թուրքիա։

Զեկույցում նշվում է. «Ինքնաթիռի մոտակայքում պայթուցիկ սարքի հարվածից բեկորների կամ վնասի որևէ ապացույց չի հայտնաբերվել»։

Միևնույն ժամանակ, ռազմաօդային ուժերի հրամանատարության գնահատման և ստուգման գրասենյակը շարունակում է վթարի պատճառների վերաբերյալ հետաքննությունը։