Օտարերկրյա քաղաքական գործիչներն արդեն իսկ հետաքրքրվում են Մոսկվայից Հաղթանակի շքերթին ներկա գտնվելու մասին։ Այս մասին կրեմլյան լրագրողների խմբի թղթակից Ալեքսանդր Յունաշևի հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մի շարք պետական գործիչներ արդեն իսկ ցանկություն են հայտնել մայիսի 9-ին ժամանել Ռուսաստան։ Մենք մեր կողմից հաստատել ենք նրանց հյուրընկալելու պատրաստակամությունը»,- ասել է Ուշակովը։

Նրա փոխանցմամբ՝ հյուրերի անուններն առայժմ գաղտնի են պահվում, սակայն արդեն հստակ է, որ այդ օրը Ռուսաստանի նախագահը կունենա «ոչ միայն հանդիսավոր միջոցառումներ, այլև կարևոր միջազգային շփումներ»։