Այս տարի Բեռլինում Զատկի երթին մասնակցել են հարյուրավոր մարդիկ՝ մոտ 1 000 հոգի, տեղեկացրել է Die Welt-ը՝ հղում կատարելով ոստիկանության տվյալներին։

Բացի կապույտ ֆոնին երեւացող սպիտակ աղավնուց՝ տեսանելի էին բազմաթիվ իրանական դրոշներ, ինչպես նաեւ մի քանի պաղեստինամետ ցուցարարներ։

Այս տարվա Զատկի երթն անցել է «Ցույց հանուն խաղաղության» կարգախոսով։ Պրենցլաուեր Բերգի Մաուերպարկում սկսվելուց հետո ցույցը շարունակվել է Բեռնաուեր շտրասեում, Գրանզեեր շտրասեում, Սվինեմունդեր շտրասեում, Կաստանիենալեում, Շյոնհաուզեր զբոսուղում եւ Էբերսվալդեր շտրասեում, ինչպես նաեւ այլ երթուղիներով։

Զատկի երթը կազմակերպվում է Բեռլինի Խաղաղության համակարգման խմբի կողմից։ Խումբը, ի թիվս այլ բաների, քննադատում է Գերմանիայի զինված ուժերի (Բունդեսվեր) թվաքանակը մեծացնելու եւ զորակոչը վերականգնելու ցանկացած ծրագիր։ Դաշինքը նաեւ մերժում է զենքի վաճառքը Ուկրաինային եւ Իսրայելին։ Չնայած պատերազմին Ուկրաինայում՝ Խաղաղության համակարգման խումբը հանդես է գալիս «Ռուսաստանը որպես թշնամի» չներկայացնելու դիրքորոշմամբ։