Դերբենտի շրջանի վեց բնակավայրերից 358 բնակիչ է տարհանվել. մեծ մասը տեղավորվել է հարազատների տանը, մնացածը՝ հատուկ պատրաստված ժամանակավոր կացարաններում։ 150 երեխա էլ տարհանվել է Կարաբուդախկենտի շրջանի «Սոլնեչնի բերեգ» (Արևոտ ափ) ճամբարից։
Ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Դերբենտում և Դերբենտի շրջանում։ Ապրիլի 5-ին այնտեղ փլուզվել է Գեջուխի ամբարտակը. ջրի հոսքը մի քանի ավտոմեքենա է քշել մայրուղուց։ Յոթ հոգու հաջողվել է փրկել, նրանցից երկուսը մահացել են հիվանդանոցում, ևս երկուսը համարվում են անհետ կորած։ Մախաչկալայի հեղեղման գոտում հայտնված մի քանի տների բնակիչներ են տարհանվել։ Դերբենտի դպրոցներում և մանկապարտեզներում ապրիլի 6-ը հայտարարվել է ոչ աշխատանքային օր։
Խասավյուրտում շարունակվում են Յարիկ-Սու գետի ափերի ամրացման աշխատանքները, որոնցում ներգրավված են նաև փրկարարները և կամավորները:
Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Դաղստանի 12 մունիցիպալիտետներում: Հեղեղումները սկսվել են մարտի վերջին, իսկ ապրիլի 5-ին տեղացած անձրևների պատճառով սկսվել է դրանց նոր հոսքը։



























