Հայաստանի առանձին շրջաններում ապրիլի 7-ի երկրորդ կեսից հետո սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան և ձնախառն անձրևի, իսկ նախալեռներում և հովիտներում՝ անձրևի տեսքով։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +16+18 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +7+11,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +7+10,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +13+15,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +7+10,
Լոռիում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+13,
Տավուշում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +6+9,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +11+16,
Արարատում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +16+19,
Արմավիրում՝ գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +16+18,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +6+9,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+18,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +17+20,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +10+13:





























