Հաստատվել է Հունաստանին պարտքային ճգնաժամից փրկելու նախագիծը: Եվրագոտու երկրների նախարարները 12-ժամյա քննարկումից հետո կազմել են վերջնական հայտարարություն:
Փետրվարի 20-ի երեկոյան նախարարները հավաքվել են Եվրախմբի նիստին, որպեսզի քննարկեն Հունաստանի ֆինանսական օգնության երկրորդ փաթեթն արգելափակումից հանելու հարցը, որի տրամադրումը համաձայնեցվել էր դեռեւս 2011 թվականի դեկտեմբերի ԵՄ-ի գագաթաժողովին: Այն ժամանակ եվրաքաղաքագետները փաթեթի չափը սահմանել էին 130 միլիարդ եվրո:
Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են նաեւ այն մասին, որ 2020 թվականին Հունաստանի պետական պարտքը շնորհիվ փրկության երկրորդ ծրագրի, կկրճատվի մինչեւ ՀՆԱ-ի 120,5 տոկոս: Ավելի վաղ նշվել էր միայն 120 տոկոս: Անցյալ տարվա ինն ամիսների տվյալներով Հունաստանի պարտքը գտնվում էր 160 տոկոս ՀՆԱ-ի մակարդակի վրա եւ կազմում էր շուրջ 350 միլիարդ եվրո, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























