Olympus ընկերության թոփ մենեջերներից մեկը, որը աղմկահարույց պատմության մեջ էր ընկել ֆինանսական կորուստները թաքցնելու հետ կապված, կախվել է:

49-ամյա Ցունոմի Օմորին` Olympus-ի այն ստորաբաժանման տնօրենը, որը բժշկական սարքավորումներ էր մատակարարում Հնդկաստանին, կախվել է Նյու Դելիի արվարձանին մոտ գտնվող Գուրգաոն քաղաքի շքեղ թաղամասերից մեկի մանկական այգում:

Ինչպես հայտնում է The Times of India-ն, նրա մարմինը փետրվարի 20-ի առավոտյան հայտնաբերել է այգեպանը:

Մարմնի կողքին ոստիկանները գտել են երկու գրություններ ճապոներենով: Նրանցից մեկում գրված է եղել «ներեցեք, որ անհանգստացրի ձեզ», իսկ երկրորդի բովանդակությունը չի հրապարակվում, հայտնի է միայն, որ այն հասցեագրված է եղել Օմորիի ընտանիքի անդամներին, գրում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ 2011 թվականի նոյեմբերին ընկերութան նախագահ Սուիտի Տակայաման պատմել էր այն մասին, որ 20 տարվա ընթացքում Olympus-ը բաժնետոմսերի արժեքը բարձրացնելու նպատակով թաքցրել է  անարդյունավետ ֆինանսական գործարքներից կրած 1,7 միլիարդ դոլարի հասնող կորուստները:

Խարդախության հետաքննությանը ներգրավվել են ճապոնական ոստիկանությունը, ֆինանսական կարգավորողները, ինչպես նաեւ  ՀԴԲ-ն: 2012 թվականի փետրվարի 16-ին Olympus-ի նախկին նախագահ Ցուեսի Կիկուկավան Տոկիոյի դատախազության համապատասխան փաստաթղթով ձերբակալվել է:  Ավելի վաղ ընկերությունը նրան եւ այդ սկանդալում խառնված 18 թոփ մենեջերների դատի էր տվել` նրանցից պահանջելով պատճառած վնասի փոխհատուցում: