«Կրոկուս սիթի հոլ»-ի ահաբեկչական հարձակման մեջ ևս մեկ մեղադրյալ՝ Ջաբրաիլ Աուշևը, ինքնասպանության փորձ է կատարել, սակայն նրան անմիջապես հայտնաբերել են նախնական կալանքի կենտրոնի աշխատակիցները և փրկել։ Դրա մասին РБК-ին հայտնել է փաստաբան Դանիել Գոտիեն։
Փաստաբանը նշել է, որ դա Աուշևի ինքնասպանության առաջին փորձը չէ։ Ըստ նրա՝ Աուշևը ինքնասպանության փորձ է կատարել 2026 թվականի մարտի 12-ին՝ դատավճռի հրապարակման օրը։ Աուշևը երկրորդ փորձը կատարել է «երեկ կամ այսօր»։ Երկու անգամ էլ Աուշևին ճիշտ ժամանակին են հայտնաբերել Դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցները։
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, իշխանությունները հերքել են այդ տեղեկությունը։



























