Մերձմոսկովյան շրջանում գտնվող հացի փռի տեր Ռաֆիկ Մարգարյանը ձերբակալվել է 48 ժամով:

Հիշեցնենք, որ Գորկի-25 ռազմական փակ քաղաքի հացի փռում փետրվարի 19-ին աշխատողների պատճառով գազի բալոնների պայթյուն էր տեղի ունեցել:

Պայթյունի հետեւանքով երկու մարդ զոհվել, եւս 11-ը վիրավորվել են, նրանցից 9-ը հայ են, 2-ը` տաջիկ: Հինգ մարդու մոտ մարմնի այրվածքները հասնում են մինչեւ 90%, եւ ողջ մնալու հնարավորությունը շատ փոքր է:

Փռի տերը ՆԳՆ-ի անձնակազմին խոստովանել է, որ իր մոտ իսկապես աշխատել են ԱՊՀ-ից ապօրինի ներգաղթած աշխատողներ:

«Աշխատողները գրանցված եւ ձեւակերպված չեն եղել, ես պարզապես չեմ հասցրել դա անել», - հայտնել է Ռաֆիկ Մարգարյանը, հաղորդում է LifeNews-ը: