Հայաստանում փետրվարի 21-ի ժամը 08.00-ի դրությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները բաց են ավտոտրանսպորտի երթեւեկության համար:
Ինչպես NEWS.am-ին հաղորդեցին տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, փակ են միայն Սելիմի լեռնանցքը եւ Արագյուղ-Բուժական ճանապարհը: Կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:




























