Չինաստանի հնագույն ձեռնարկության արտադրամասում վթարի հետեւանքով 13 մարդ է զոհվել, եւս 17-ը վիրավորվել են:

Պատահարը տեղի է ունեցել փետրվարի 20-ին Լյաոնին նահանգի Angang Heavy Machine Co., LTD ծանր մեքենաշինական գործարանում:

Տեղի իշխանությունները վերահսկում են դեպքի հետաքննությունը: Վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են սկսվել: Անիշան քաղաքում գտնվող ձեռնարկությունը Չինաստանում իր տեսակի մեջ հնագույններից է, հաղորդում է «Ռոսբալտը»: