Նիգերիայում հերթական ահաբեկչությունը նվազագույնը 20 մարդու կյանք է խլել, զոհերի թվում կան կանայք եւ երեխաներ:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Մայդիգուրիի քաղաքային շուկայում. ահաբեկիչները կրակ են բացել մարդկանց ուղղությամբ, այնուհետեւ մի քանի պայթուցիկ սարք են նետել ամբոխի մեջ:
Ավելի ուշ տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ ոչնչացվել են «Բոքո Հարամ» ահաբեկչական խմբավորման ութ գրոհայիններ:
«Բոքո Հարամը» արդեն մի քանի տարի է պայքարում է Նիգերիայի իշխանությունների դեմ: Գրոհայինները որպես թիրախ ընտրում են բանակի եւ ոստիկանության հետ կապված օբյեկտները, ինչպես նաեւ ավագանու եւ կրոնական առաջնորդներին:
Վերջին ժամանակներս հաճախացել են Նիգերիայի հյուսիսում գտնվող քրիստոնեական համայնքների վրա կատարվող հարձակումները: Կանո քաղաքում հունվարի 22-ին կատարված մի շարք ահաբեկչությունների արդյունքում նվազագույնը 165 մարդ էր զոհվել, գրում է rbc-ն:




























