Այսօր` փետրվարի 21-ին`ժամը 08.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ անուշադրի սպիրտից թունավորումով Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա Անահիտ Հարությունյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:




























