Հայկական գեյմդևում մեկնարկում է մասշտաբային նոր նախագիծ․ ստեղծվում է առաջին open-world համակարգչային խաղը` EVN Vibe-ը, որի գլխավոր հերոսին մարմնավորում է ռեփեր Միշոն։ Նախագծի Գլխավոր պրոդյուսերն է Ռաֆայել Թադևոսյանը, իսկ խաղի թողարկումը նախատեսվում է 2026 թվականի դեկտեմբերին։
Խաղը ներկայացնում է գրեթե ամբողջությամբ վերարտադրված Երևանը՝ որպես բաց աշխարհ, որտեղ խաղացողը կարող է ազատ տեղաշարժվել, ուսումնասիրել քաղաքը և ներգրավվել սյուժետային զարգացումներում։
Պատմության կենտրոնում Արթուրն է՝ բարդ անցյալով կերպար, ով փորձում է փոխել իր կյանքը։ Սյուժեն կառուցված է ընտրությունների վրա, որոնք ուղղակի ազդեցություն ունեն իրադարձությունների ընթացքի վրա։
Նախագիծը համադրում է ազատ gameplay, իրատեսական մեքենավարման համակարգ և կինեմատոգրաֆիկ պատմություն։ Խաղային աշխարհը ձևավորվել է ժամանակակից քաղաքային միջավայրի հիման վրա՝ կենդանի NPC-ներով, դինամիկ փողոցներով և օրիգինալ երաժշտությամբ։
Ըստ պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանի՝ EVN Vibe-ի նպատակը ոչ միայն զվարճանք ստեղծելն է, այլ նաև իրական կյանքի թեմաներ բարձրացնելը և հայկական գեյմդևը միջազգային շուկայում ներկայացնելը։
Առաջիկայում սպասվում է EVN Vibe խաղի առաջին թիզերի հրապարակումը, որը կբացի նախագծի մթնոլորտն ու հիմնական գաղափարները։




























