Շիրակի մարզում, փետրվարի 20-ին` ժամը 09.33-ին ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Բավրա ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով արգելափակվել է երթեւեկությունը եւ խցանման մեջ են մնացել  ավտոմեքենաներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համապատասխան տեխնիկայով մաքրվել է ավտոճանապարհի անանցանելի հատվածը եւ ժամը 13.45-ի դրությամբ մոտ 80 ավտոմեքենաներ (մոտ 150 ուղեւորներ) շարունակել են երթեւեկությունը:

Ձնաբքի հետեւանքով արգելափակված ավտոմեքենաներ են դուրս բերվել նաեւ Շիրակի մարզում` Գյումրի-Ամասիա, Աշոցք-Թորոս ավտոճանապարհներից, Մայիսյան գյուղի մոտակայքից, Արագածոտնի մարզում` Ալագյազ-Ծաղկահովիտ, Գեղարքունիքի մարզում` Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհից (Սոթք գյուղի մոտակայք):