Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի՝ ապրիլի 8-ին, Պաշտպանության խորհրդի նիստ կհրավիրի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Նիստը նախատեսված է տեղական ժամանակով 08:30-ին՝ Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած վերջնաժամկետի լրանալուց մի քանի ժամ անց։

ԱՄՆ նախագահի վերջնաժամկետը լրանում է Երևանի ժամանակով 04:00-ին։