Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հակամարտող կողմերին՝ ԱՄՆ-ին և Իրանին, խնդրել է պահպանել երկշաբաթյա հրադադար՝ « դիվանագիտությանը հնարավորություն ընձեռելով հասնել պատերազմի վերջնական ​​ավարտին»։

Նա միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է երկու շաբաթով երկարաձգել Իրանի վերաբերյալ իր վերջնաժամկետը և որ այդ երկշաբաթյա ժամանակահատվածում Իրանը վերաբացի Հորմուզի նեղուցը։

Տարածաշրջանային աղբյուրը CNN-ին հայտնել է, որ «շուտով լավ լուրեր են սպասվում երկու կողմերից», և որ բանակցությունները վարել է Պակիստանի բանակի գլխավոր ֆելդմարշալ Ասիմ Մունիրը։

Աղբյուրը հավելել է, որ այսօր երեկոյան սպասվում է համաձայնագրի կնքում։ Սպիտակ տունը երեքշաբթի հայտարարել է, որ Թրամփը տեղյակ է Շարիֆի առաջարկած հրադադարի մասին, և որ « պատասխան կհետևի»։ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «ինտենսիվ բանակցություններ» է վարում Իրանում պատերազմի վերաբերյալ՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։

Պակիստանը, Եգիպտոսի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ միասին, հանդես է գալիս որպես միջնորդ հակամարտող երկրների միջև։

«Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը խաղաղ ճանապարհով լուծելու դիվանագիտական ​​ջանքերը կայուն, վճռական և հզոր առաջընթաց են գրանցում և կարող են զգալի արդյունքներ տալ մոտ ապագայում»,- ասել է Շարիֆը։