Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում անհաջող է հանդես եկել Հայաստանի ծանրորդուհի 63 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Մելինե Դալուզյանը: Նա երկամարտում ցույց է տվել 235 կգ արդյուքն (105 կգ պոկում վարժությունում եւ 130` հրում վարժությունում) եւ զբաղեցրել է ընդամենը 6-րդ հորիզոնականը:
Այս քաշային կարգում հաղթող է դարձել Ղազախստանը ներկայացնող Մայա Մանեզան, ով երկամարտում ցույց է տվել 246 կգ արդյունք: Նույնպիսի արդյունք է ցույց տվել նաեւ Ռուսաստանը ներկայացնող Սվետլանա Ցարուկաեւան, սակայն շնորհիվ ավելի թեթեւ քաշի, ոսկե մեդալը բաժին է հասել ղազախստանցի ծանրորդուհուն: Երրորդ տեղում Թուրքիան ներկայացնող Սիբել Սիմսեկն է` 243 կգ արդյունքով:



























