Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտարկելու է Ռուսաստանի նախագահի ընտրությունները, որ կայանալու են մարտի 4-ին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանի ԿԸՀ-ից ստացվել է հրավեր` մասնակցելու ընտրությունների դիտարկմանը: Ռուսաստան են մեկնելու ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու համակարգչային ծառայությունների եւ տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահի ընտրությունները դիտարկելու է նաեւ Հայաստանի Ազգային Ժողվի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: