ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները շատ շուտով տեղի կունենան Պակիստանում՝ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների մասնակցությամբ, մինչդեռ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի մասնակցությունը հարցականի տակ է անվտանգության նկատառումներից ելնելով։

«Մեր կողմից կլինեն Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Ջ.Դ.-ն, գուցե, չգիտեմ։ Դա անվտանգության հարց է»,- ասել է Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում։

Նախագահը նշել է, որ, ինչպես սպասվում է, բանակցությունները տեղի կունենան Պակիստանում և «շատ շուտով»։