ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկել է Հորմուզի նեղուցը կառավարել համատեղ ձեռնարկության ձևաչափով, նրա խոսքերը մեջբերում է ABC News-ը։

«Մենք մտածում ենք համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին: Դա անվտանգությունն ապահովելու միջոց է, այդ թվում՝ այն (Հորմուզի նեղուցը) շատ այլ մարդկանցից պաշտպանելու համար: Դա հրաշալի բան է»,- ասել է նա։

Սպիտակ տան ղեկավարը հավելել է նաև, որ ամերիկյան զորքերն առայժմ Մերձավոր Արևելքը լքելու ծրագրեր չունեն և կմնան այնտեղ՝ ապագա ցանկացած համաձայնագրի իրականացումն ապահովելու համար։