Ապրիլի 9-ը Լիբանանում հայտարարվել է ազգային սգո օր՝ Բեյրութի և այլ քաղաքների իսրայելական ռմբակոծությունների ժամանակ 254 քաղաքացիների մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտարարվել է վարչապետ Նավաֆ Սալամի կողմից հրապարակված հրամանագրում։

«Վարչապետ Սալամը 2026 թվականի ապրիլի 9-ը, հինգշաբթի օրը, հայտարարել է ազգային սգո օր՝ իր համաքաղաքացիների համար, ովքեր զոհ են դարձել հարյուրավոր անմեղ և անզեն քաղաքացիական անձանց դեմ ուղղված իսրայելական հարձակումներին», - ասվում է հրամանագրում։

Սալամը հրամայել է փակել կառավարական գրասենյակները, հասարակական կազմակերպությունները և քաղաքապետարանները։ Ազգային դրոշները ամենուրեք կիսով չափ կխոնարհվեն։ Իշխանությունները նաև կկարգավորեն ռադիոյի և հեռուստատեսության ծրագրերը։

Վարչապետը խորին ցավակցություն է հայտնել լիբանանցի ժողովրդին և բոլոր ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց որդիներին ու դուստրերին, և մաղթել է վիրավորներին շուտափույթ ապաքինում։ Նա ասել է, որ շարունակում է համագործակցել արաբ առաջնորդների և միջազգային գործընկերների հետ՝ «իսրայելական մարդասպան մեքենան կանգնեցնելու համար»։